Երիտասարդ դեսպանները ծանոթացան «ռեԱրմենիա» հարթակին

01 Դեկտեմբերի 2021

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներն առցանց հանդիպում ունեցան «ռեԱրմինիա» հարթակի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանի հետ:

Վերջինս ներկայացրեց հարթակը և համագործակցության հնարավորությունները, որոնք հիմնականում 4 ուղղվածություն ունեն՝ գիտելիք, փորձ, կապեր և ֆինանսներ: Այնուհետ երիտասարդներն ուղղեցին իրենց հարցերը, որոնք մասնավորապես վերաբերում էին ներկայացվող նախագծերի ստուգման ընթացակարգերին, մասնագիտական խմբերում սփյուռքահայ երիտասարդների ներգրավմանը, հարթակի օգտագործմամբ հնարավոր համատեղ աշխատանքների իրագործմանը:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office