Գրասենյակի անձնակազմն անցավ նախագծերի կառավարման դասընթաց
09 Դեկտեմբերի 2021
Ճիշտ կառավարումն արդյունավետության երաշխիքն է: Մեր աշխատակազմը «Նախագծերի կառավարման (Project management) եռամսյա դասընթաց անցավ, որը վարեց նախագծերի կառավարման բարձրակարգ մասնագետ Աստղիկ Սահակյանը: Մեր մասնագետներին այս գիտելիքները կօգնեն ծրագրերի մշակման և ամենօրյա աշխատանքներում առավել մեծ արդյունավետությամբ իրականացնել իրենց պատասխանատու աշխատանքը: Մեր թիմակիցները ստացան իրենց վկայականները:
Գլխավոր հանձնակատարն իր հերթին գրասենյակի կողմից Աստղիկ Սահակյանին հանձնեց շնորհակալագիր: Շնորհակալություն նաև USAID/Armenia Support Initiative-ին այս հնարավորության համար: