Գլխավոր հանձնակատարը հանդիպեց Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի պատվիրակությանը
09 Դեկտեմբերի 2021
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունեց Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր շրջանից Հայաստան ժամանած պատվիրակության անդամներին՝ խորհրդի նախագահի 1-ին տեղակալ Ստեֆանի Պերնոդին, նախագահի խորհրդական Սոֆի Քրուզին, միջազգային կապերի բաժինի Քվեբեկի, Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի գործընկերության հարցերով պատասխանատու Ագնես Հերնու Դուկլոսին, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի կենտրոնական տարածաշրջանի համանախագահ Ժանին Փալուլյանին: Քննարկվեցին Հայաստան-Ֆրանսիա բարեկամական հարաբերություններին և ֆրանսահայ համայնքին առնչվող հարցեր: