Սփյուռքահայ մասնագետն աշխատանքի անցավ Ջրային կոմիտեում
10 Դեկտեմբերի 2021
Հայաստանի ջրային կոմիտեն ևս ունի սփյուռքահայ աշխատակից: ՀՀ կառավարությունում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրով լիբանանահայ Մհեր Կելյանը հենց այստեղ է աշխատելու մեկ տարի: Մհերն ավարտել է Նոթր Դամի համալսարանը և աշխատել մի շարք ինժեներական կազմակերպություններում:
Այսպիսով, «իԳործ» 2021 ծրագրով 14 երկրներից Հայաստան է ժամանել 50 սփյուռքահայ մասնագետ և աշխատանքի անցել 24 գերատեսչություններում: