Սփյուռքի երիտասարդ դեսպանները հանդիպեցին «Դասավանդի՛ր, Հայաստան»-ին

10 Դեկտեմբերի 2021

Սփյուռքի երիտասարդ դեսպանները հանդիպում ունեցան «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ներկայացուցիչների հետ՝ ծանոթանալու Հայաստանում իրականացվող երկամյա առաջնորդության զարգացման ծրագրում սփյուռքից մասնակիցների ներգրավման քաղաքականությանը: Ներկայացվեցին սփյուռքյան համայնքներում ծրագրի վերաբերյալ իրազեկմանը, համապատասխան անձանց ներգրավմանը, դասավանդվող առարկաներին, ուսուցիչների տեղակայմանն ու վերապատրաստմանն առնչվող հարցեր:

Երիտասարդները, կարևորելով իրենց համայնքներում կրթական գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքների իրականացումը, հետաքրքրվեցին նաև տեղերում ուսուցիչների վերապատրաստման, մասնագետների միջև փորձի փոխանակման կազմակերպման հնարավոր ձեռնարկներով: Հիմնադրամը պատրաստակամություն հայտնեց ընձեռնելու այդ հնարավորությունը: Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա համագործակցությունն արդյունավետ ճանապարհով առաջ տանելու համար հստակ առաջարկներ ներկայացնել, և փորձել դրանք իրագործել՝ հաշվի առնելով յուրաքանչյուր համայնքի առանձնահատկությունները:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office