Շուրջ 100 երիտասարդ հայրենադարձներ մասնակցեցին ծանոթության միջոցառման
17 Դեկտեմբերի 2021
20 երկրներից հայրենադարձված շուրջ 100 երիտասարդներն ուրբաթ երեկոն անցկացրին ծանոթությունների ու գինու մտերմիկ միջավայրում: Նրանք ձեռք բերեցին նոր կապեր, միմյանցից տեղեկացան տարբեր կազմակերպությունների և ծրագրերի մասին: Հայրենադարձության շաբաթի շրջանակներում կազմակերպված այս հավաքը անցկացվեց ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակում: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն իր խոսքում նշեց, որ հայրենադարձության որոշումը յուրաքանչյուր սփյուռքահայի կյանքի ամենակարևոր և ամենապայծառ որոշումներից մեկն է: «Մեր գրասենյակի Հայրենադարձության շաբաթի ընթացքում չէինք կարող նման հավաք չկազմակերպել և բաց թողնել ձեզ ևս մեկ անգամ միասին տեսնելու այս հնարավորությունը»,-ընդգծեց Զարեհ Սինանյանը:
Հանդիպմանը մասնակցում էին նաև մեր գրասենյակի գործընկեր կազմակերպությունները:
Հավաքի ընթացքում հայրենադարձ գինեգործ Վահե Քեուշգուերյանը ներկայացրեց նաև իր գինիները: