Մեր գրասենյակում հյուրընկալվեցին հայրենադարձ մանուկները
19 Դեկտեմբերի 2021
Ու՞մ հետ պիտի ավարտեինք մեր Հայրենադարձության շաբաթը, եթե ոչ հայրենադարձ երեխաների: Նախաամանորյա մեր ուրախ միջոցառմանը մասնակցեցին շուրջ 50 մանուկներ՝ երգելով, պարելով ու օրը Ձմեռ պապիկի հետ անցկացնելով: Ողջունելով փոքրիկներին՝ Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հայրենիքում նրանց մաղթեց խաղաղ ու բարեկեցիկ կյանք:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի այս միջոցառման կազմակերպմանն աջակցել են Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության հայաստանյան գրասենյակը, Վորլդ Վիժն Հայաստանը և հայրենադարձ գործարար Հրայր Հակոբյանը: