Գլխավոր հանձնակատարը հանդիպեց Հայ-ամերիկյան առևտրային պալատի ներկայացուցիչներին
20 Դեկտեմբերի 2021
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպեց Հայ-ամերիկյան առևտրային պալատի հարկային, մաքսային և հարկաբյուջետային քաղաքականության կոմիտեի աշխատանքային խումբին: Քննարկվեց կոմիտեի կողմից մշակված հարկային փաթեթը, որը նպատակ ունի խթանել հայրենադարձության և ինտեգրման գործընթացը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեցին նաև Հայաստան-սփյուռք գործակցության մի շարք ուղղությունների, մասնավորապես՝ սփյուռքի հետ աշխատանքի ռազմավարությանը, հայրենադարձության և ինտեգրման գործընթացին, օրենդրական կարգավորումներին և այլն: