Սփյուռքահայեր Ջորջը և Ջոսլինն ամուսանացան հայրենիքում
22 Դեկտեմբերի 2021
Մեր գրասենյակում այսօր փոքրիկ հարսանիք էր: Կանադահայ Ջորջ Թոմասեանը և սիրիահայ Ժոսլին Պալին հայրենիքում ամուսնացան: Նրանք փաստաթղթային խնդիրներ ունեին, որոնց լուծմանը մեր գրասենյակը սիրով աջակցեց: Ամուսնության գրանցումից հետո նորապսակները հյուրընկալվեցին մեր գրասենյակում, որը հայրենիքում նրանց յուրօրինակ տներից մեկն է: Եկեք երջանկություն մաղթենք մեր Ջորջին և Ժոսլինին: