Սփյուռքի երիտասարդ դեսպանները հանդիպեցին «Արմաթ»-ին

23 Դեկտեմբերի 2021

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցները, ակտիվ աշխատանքներ տանելով իրենց համայնքներում, միևնույն ժամանակ շարունակում են հետաքրքրվել Հայաստանում իրականացվող տարբեր ծրագրերով։ Այս անգամ նրանք հանդիպեցին «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանի հետ։

Հանդիպման նպատակն էր ծանոթանալ «Արմաթ»-ի ստեղծման ընթացակարգին և գործունեությանը, բովանդակային կողմի ապահովման ձևաչափերին, ընդգրկվել ցանկացող երեխաների տարիքային խմբին, ծրագրից ակնկալվող արդյունքներին և այլն։ Քննարկվեցին նաև սփյուռքյան համայնքներում «Արմաթ»-ի տեղադրմանը, սփյուռքից մասնագետների ներգրավմանը վերաբերող հարցեր։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office