իԳործ 2021 ծրագրի վերջին մասնակիցների խումբը սկսել է աշխատանքը

24 Դեկտեմբերի 2021

Այս շաբաթ մենք ընդունեցինք «իԳործ» 2021 ծրագրի սփյուռքահայ մասնագետների այս տարվա վերջին խմբին:

Լիբանանահայ Ժան-Պիեռ Ջաբրայանն աշխատանքի անցավ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում՝ միանալով նախկին «իԳործ»-ական, այժմ Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանի թիմին: Ժան-Պիեռը տարիների փորձ ունի ֆինանսների կառավարման և պլանավորման ոլորտում և իր աշխատանքով կնպաստի պետական ներդրումների և կանաչ տնտեսության զարգացմանը:

ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովում աշխատանքի ընդունվեց ռուսաստանահայ Թերեզա Դավթյանը: Նա կաշխատի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի ենթակայության ներքո: Թերեզան ավարտել է Մոսկվայի բիզնեսի և իրավունքի ինստիտուտի իրավագիտության ֆակուլտետը և հավաստագրված մասնագետ է:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office