Arctx.co ընկերությունը բացել է նոր գրասենյակ Երևանում

25 Դեկտեմբերի 2021

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մասնակցեց Arctx.co տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերության նոր գրասենյակի պաշտոնական բացմանը: Ընկերության տնօրեն Հեյջին Կանգը հույս հայտնեց, որ հայկական սփյուռքի տեխնոներուժը կհամագործակցի իրենց հետ՝ ստանալով աշխատանքի առաջարկներ: Հիշեցնենք, որ մեր գրասենյակն ընկերության հետ կնքել է փոխըմբռնման հուշագիր, փոխանցել հայրենադարձների CV-ներ, որոնց մի մասն արդեն իսկ անցել է աշխատանքի:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office