Ստեփանակերտի երեխաները երգ են նվիրել Սուրբ Ծննդյան օրվա առթիվ

25 Դեկտեմբերի 2021

Արցախցի երեխաների մեծ մասն ապրում է իր հայրենի հողում: Մայրաքաղաք Ստեփանակերտում ավելի քան 1000 աշակերտի ուսուցանվում է գերմաներեն։ Այս տարի նրանք որոշել են Ստեփանակերտից աշխարհին հղել Սուրբ Ծննդյան իրենց ողջույնը գերմաներենով և հայերենով։ Ծրագիրը համակարգել է մեր գրասենյակը՝ Արցախի կառավարության և գերմանահայ երաժիշտներ Արտակ Ոսկանյանի և Աստղիկ Բեգլարյանի աջակցությամբ։⁣

Հետպատերազմյան վերականգնման գործընթացը դեռ շարունակվում է: Մեր գրասենյակը համակարգում է Ստեփանակերտում սոցիալ-կրթական կենտրոնի հիմնումը, որպեսզի այս երեխաները կարողանան մասնագիտական աջակցության միջոցով գտնել իրենց ճանապարհը դեպի առողջ կյանք: Նախագծի մասին հավելյալ կտեղեկացնենք մեկ այլ տեսանյութի միջոցով:⁣

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office