Ավստրալահայ մասնագետը Երևանում դասախոսեց ապագա դեղագետներին
20 Հունվարի 2022
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հրավերով Հայաստան ժամանած ավստրալահայ դեղագետ Մովսես Ինջեջիկյանի դասախոսությունը՝ «Դեղերի տնային վերաքննություն» թեմայով։ Համալսարանի տասնյակ ուսանողներ մասնակցեցին՝ ցուցաբերելով բարձր հետաքրքրվածություն:
Մովսես Ինջեջիկյանը դեղագործ խորհդատու է: Աշխատում է «HyePharma» ընկերությունում: Որպես դեղագետ՝ գրանցված է Ավստրալիայի առողջապահության ոլորտի մասնագիտական գործունեության կարգավորման գործակալությունում (AACPA):
Շնորհակալություն ենք հայտնում Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դեղագործության կառավարման ամբիոնի դոցենտ Մարթա Սիմոնյանին համագործակցության համար: