«իԳործ»-ական Սիսիան Պողոսյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
21 Հունվարի 2022
Եվս մեկ «իԳործ»-ական` ղեկավար պաշտոնում: ՀՀ կառավարությունում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» 2021 ծրագրի կանադահայ մասնագետ Սիսիան Պողոսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի նախագահ:
Արդեն մի քանի ամիս ծրագրի շրջանակներում Սիսիանն աշխատում է Զբոսաշրջության կոմիտեում և ցուցաբերելով իր մասնագիտական լավագույն որակները` արժանացել է նման պատասխանատու պաշտոնի: Մեր գրասենյակն ուրախ է, որ «իԳործ» ծրագիրը կոտրում է սփյուռքի մասնագետների և հայրենի կառավարության միջև երկար տարիներ արմատավորված պարիսպը և հնարավորություն տալիս սփյուռքահայ մասնագետներին որոշիչ դեր ունենալ Հայաստանի կառավարման գործում: