Սփյուռքի համայնքները հարգեցին Հրանտ Դինքի հիշատակը
21 Հունվարի 2022
«Ես ոչ ոքից պատասխանատվություն, ներողություն չեմ սպասում: Ես մի մարդ եմ, ով հասկանում է սեփական ժողովրդի ապրած ցավը և կրում է այս բեռը: Իմ գլխում ո՛չ հող, ո՛չ դրամական փոխհատուցում, նման բաներ չկան: Ինձ համար կարևոր է վերականգնել անցյալում խզված հարաբերությունները, իմանալ, թե ովքեր և ինչ հանգամանքներ դեր խաղացին»:
Թուրքիայի տարբեր քաղաքներում և սփյուռքի համայնքներում վերջին օրերին թուրքահայ հեղինակավոր մտավորական Հրանտ Դինքի հիշատակին բազմաթիվ միջոցառումներ անցկացվեցին:
Ամփոփելով շաբաթը՝ մենք մեկ ֆոտոշարքում ենք հավաքել դրանցից մի քանիսը: Երկխոսության և արդարամտության սիմվոլին՝ մեծանուն լրագրողին, շարունակում են հիշել և արժևորել անգամ նրա մահվանից 15 տարի անց: