Զարեհ Սինանյանը հանդիպել է բելառուսահայ համայնքին
25 Հունվարի 2022
Բելառուս աշխատանքային այցի ընթացքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպում ունեցավ հայ համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում մասնակիցներին ներկայացրեց գրասենյակի կողմից իրականացվող աշխատանքներն ու հետագա ծրագրերը։
Մասնավորապես, համակողմանիորեն դիտարկվեցին հայրենադարձության ոլորտում սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից իրականացվող աջակցության ծրագրերը։ Անդրադարձ կատարվեց նաև արդի պայմաններում սփյուռքահայ համայնքներում հայապահպանությանն առնչվող հարցերին։
Հանդիպմանը ներկա էր Բելառուսում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանը: