Գլխավոր հանձնակատար հանդիպեց Ալեքսանդր Ռումակին հետ
26 Հունվարի 2022
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հանդիպել է Բելառուսում կրոնների և ազգությունների հարցերով հանձնակատար Ալեքսանդր Ռումակի հետ։
Զարեհ Սինանյանը բելառուս գործընկերոջը ներկայացրեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործունեությունը, ընթացիկ ծրագրերը, որոնք նպատակաուղղված են ՀՀ և սփյուռքի միջև փոխգործակցության ու կապերի հետագա ամրապնդմանը։
Իր հերթին, Կրոնների և ազգությունների գործերով հանձնակատար Ա․ Ռումակն ընդգծեց բազում ականավոր հայերի նշանակալի դերը, ովքեր իրենց հետքն են թողել Բելառուսի պատմության մեջ։ Նրանց շարքում են Յան (Ավանես) Մաջարյանցը, Ալեքսանդր Մյասնիկյանը, մարշալ Հովհաննես Բաղրամյանը և այլոք։
Հանդիպման ընթացքում նշվեց, որ Բելառուսի հայ համայնքը հանդիսանում է ներկայումս Բելառուսի տարածքում բնակվող 156 ազգերի ու ազգությունների շարքում մեծությամբ թվով վեցերորդը, որի հիմնական մասը կենտրոնացած է մինսկում, Մոգիլյովում, Բոբրույսկում և Գրոդնոյում։
Հանդիպման մասնակիցները քննարկեցին Բելառուսի հասարարական կյանքի տարբեր ոլորտներում հայկական համայնքի գործունեությունը՝ ներառյալ հայկական ստեղծագործական կոլեկտիվների մասնակցությունը տարաբնույթ մշակութային միջոցառումներին։
Հանդիպմանը ներկա էին Բելառուսում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանը և «Մինսկի քաղաքային հայկական մշակութային-լուսավորչական «Հայաստան» միություն» հասարակական միավորման նախագահ, Կրոնների և ազգությունների հարցերով հանձնակատարին կից միջէթնիկական կոնսուլտատիվ խորհրդի նախագահ Գեորգի Եղիազարյանը: