Գլխավոր հանձնակատարը հանդիպեց Ուզբեկստանի հայ համայնքի ներկայացուցիչներին
07 Փետրվարի 2022
Շարունակվում են սփյուռքի համայնքների հետ առցանց հանդիպումները: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպում ունեցավ Ուզբեկստանի Տաշքենդ, Սամարղանդ և Ֆերգանա քաղաքների հայ համայնքների մի խումբ ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Ուզբեկստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արամ Գրիգորյանը:
Հանձնակատարը ներկայացրեց գրասենյակի ծրագրերը, հրավիրեց ակտիվորեն մասնակցել դրանց, խոսեց նաև առաջիկայում տարածաշրջան այց կատարելու հնարավորության մասին:
Ուզբեկստանի հայության ցանկությունն է ունենալ դեսպանատուն, ավիահաղորդակցություն հայրենիքի հետ, կապերի աշխուժացում: Դեսպանը կարևորեց քույր քաղաքներ ունենալու ծրագիրը, առաջիկայում այդպիսի հուշագիր կստորագրվի Գյումրիի և Սամարղանդի միջև: