«Ինստիգեյթ» ՏՏ ընկերությունը աշխատանքի է ընդունում հայրենադարձների
08 Փետրվարի 2022
Եվս մեկ ՏՏ ընկերություն աշխատանքի է հրավիրում սփյուռքահայ մասնագետների: Մեր գրասենյակի հայրենադարձության պատասխանատու Հովհաննես Ալեքսանյանը հանդիպում ունեցավ «Ինստիգեյթ» ընկերության գլխավոր տնօրեն Արտակ Չոփուրյանի հետ:
Քննարկվեցին գրասենյակի հետ համագործակցության շրջանակները, հայրենադարձ մասնագետներին և սփյուռքի տեխնոլոգիական ներուժը ներգրավելու, ինչպես նաև վերապատրաստման դասընթացներ անցնելու հնարավորություններ։
«Ինստիգեյթ» ընկերությունն իր մարզային (Գյումրի, Վանաձոր, Գորիս), ինչպես նաև Ստեփանակերտի և Ախալքալաքի գրասենյակներում առկա թափուր աշխատատեղերի վերաբերյալ տեղեկատվություն է փոխանցել, իսկ մեր գրասենյակը՝ հայրենադարձ մասնագետների տասնյակ CV-ներ։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա համագործակցությունը խորացնելու մասին։