Երիտասարդ դեսպանները Իսպանիայում, Ֆրանսիայում եւ Շվեդիայում հայրենադարձության միջոցառումներ են անցկացրել
09 Փետրվարի 2022
Սփյուռքի երիտասարդ դեսպաններն իրենց աշխատանքների կենտրոնում են պահում հայրենադարձության թեման։ Վերջին մի քանի շաբաթների ընթացքում նրանցից մի քանիսն առցանց հանդիպումներ են անցկացրել՝ իրենց համայնքներին տեղեկացնելով հայրենադարձության հնարավորությունների մասին: Մասնավորապես, սփյուռքի երիտասարդ դեսպաններ Ինեսա Ռուբինյանը (Շվեդիա), Սարգիս Հակոբյանը (Իսպանիա) և Սոնա Սուրեկեն Սունգուլյանը (Ֆրանսիա) միացումներ ունեցան մեր գրասենյակի հայրենադարձության պատասխանատու Հովհաննես Ալեքսանյանի հետ՝ ներկայացնելով հայրեենադարձության գործընթացն ու պատասխանելով մասնակիցների հարցերին։