Տեսանյութ․ իԳործ 2021-ի մասնագետները հաջողություններ են գրանցում աշխատանքում
12 Փետրվարի 2022
Ավստրալահայ Զեփյուռ Շահրոզեանը հայրենադարձվել է ամուսնու և 4 երեխաների հետ և այժմ իԳործ ծրագրի շրջանակներում իր փորձն է ծառայեցնում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում: Նա աշխատում է կանանց և երեխաների հոգեբանական առողջության պաշտպանության ուղղությամբ:
Գերմանահայ Միքայել Խանբեկյանը, դառնալով իԳործ 2021-ի մասնակից, Գիտության կոմիտեում աշխատում է սփյուռքի գիտական ներուժի ներգրավման ուղղությամբ:
Ամերիկահայ Թամար Թադևոսյանը ևս իԳործական է: Առողջապահության նախարարությունում նա աշխատում է բժշկասանիտարական և պալիատիվ խնամքի ուղղությամբ:
Եթե ցանկանում եք պետական մակարդակով փոփոխություն կատարել հայրենիքում, դիմեք իԳործ 2022-ին, որի հայտադիմումները կընդունվեն մարտի 10-ից: