Աբրահամյան ընտանիքը 30 տարի հետո հայրենադարձվել է
15 Փետրվարի 2022
Կարեն և Հայաստան Աբրահամյանների ընտանիքը 30 տարի անց հայրենադարձվել է հայրենիք: Օրերս իրենց փոքրիկների հետ նրանք այցելեցին մեր գրասենյակ: Հայրենադարձության գծով պատասխանատու Հովհաննես Ալեքսանյանը սիրով ընդունեց հյուրերին: Նրանց հետաքրքրում էր քաղաքացիության ընդունմանը վերաբերող հարցեր:
Մեր գրասենյակն ակտիվ աշխատում է հայրենադարձության ուղղությամբ: Եթե դուք ևս պլանավորում եք հայրենադարձվել և ունեք որոշ հարցեր, դիմեք մեզ: