Տեսանյութ. ՀՀ կենտրոնական բանկի «իԳործ»-ականները
22 Փետրվարի 2022
Հայաստանի Կենտրոնական բանկը «իԳործ» ծրագրի միջոցով ձեռք է բերել սփյուռքահայ երկու նոր, փորձառու մասնագետների։ Ռուսաստանից Արգիշտի Գինոյանն աշխատում է որպես մակրոտնտեսագետ, իսկ ամերիկահայ Վահե Ավագյանը կենտրոնացած է Հայաստանի անշարժ գույքի շուկայի զարգացման վրա։
Ե՛վ Արգիշտին, և՛ Վահեն աշխատում են Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում և ոգևորված են իրենց հմտություններն ու փորձն առաջարկել Հայաստանին։
Եթե դուք ևս ոգեշնչված եք գալ և մեկ տարի աշխատել Հայաստանի պետական համակարգում, դիմեք «իԳործ»-ին մարտի 10-ից։