Արցախում աշխատող «իԳործ»-ականը ներկայացրեց առաջիկա ծրագրերը
21 Փետրվարի 2022
«իԳործ» 2020-ի և 2021-ի մասնագետներն առցանց հանդիպեցին Արցախում աշխատող իրենց գործընկերոջը՝ Յակոբ Իփճեանին: Կիպրահայ Յակոբը ներկայումս Արցախի Հանրապետության պետական նախարարի օգնականն է և մարդասիրական օգնության համակարգողը։ Երկարատև զրույցի ընթացքում նա ավելի մանրամասն ներկայացրեց այս տարի իրականացվող լայնածավալ ծրագրերը, այդ թվում՝ թռչնաբուծության, մեղվաբուծության, ջերմոցների ավելացման և նոր, շուրջօրյա դպրոցների ներդրման ուղղություններով։
«իԳործ»-ականները մեծ հետաքրքրություն և աջակցություն հայտնեցին այս նախաձեռնություններին: Հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում Յակոբը և նրա սփյուռքահայ գործընկերները կհամատեղեն ջանքերը՝ օգնելու մշակել այս ծրագրերի իրագործման ձևաչափերը։