Սփյուռքի երիտասարդ դեսպաններն ամփոփեցին գործունեության առաջին եռամսյակը
22 Փետրվարի 2022
Ամփոփվեց «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի «Աշխատանք համայնքներում» փուլի առաջին եռամսյակը: Ծրագրի ղեկավար Գրետա Մնացականյանը ներկայացրեց անցնող ժամանակահատվածում գրասենյակի կողմից իրականացված աշխատանքները, նաև, ըստ մասնակիցների կողմից տրամադրված հաշվետվությունների, ամփոփեց նրանց աշխատանքը համայնքներում:
Հանդիպմանը ներկա գտնվեցին ծրագրի հովանավոր «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի առողջապահական ծրագրերի ղեկավար Զառա Ջանիբեկյանը և «Ջինիշյան» հիշատակի ծրագրի տնօրեն Էլիզա Մինասյանը:
Քննարկվեցին ընթացիկ մի շարք հարցեր, ապա մասնակիցները ներկայացրին առաջիկա ամիսներին իրականացվելիք իրենց ծրագրերը, որոնց կանդրադառնանք մեր հետագա հրապարակումներում: