Կոտայքի մարզում բացվեց ջրի նոր գործարան
11 Մարտի 2022
Կոտայքի մարզի Ակունք գյուղում բացվեց ջրի նոր գործարան։ Այն զբաղեցնում է մոտավորապես 200 մ² տարածք, որտեղ սեղանի ջուր է արտադրվում տարբեր չափերի պլաստիկ և ապակյա շշերով: Կոտայքի մարզից խմելու ջուրը համարվում է բարձրորակ և հարուստ օգտակար հանածոներով։
Ծրագիրն իրականություն դարձավ մեր գրասենյակի համակարգմամբ, Երևանում Գերմանիայի դեսպանատան ֆինանսական աջակցությամբ, համայնքի ջանքերով և սփյուռքահայերի նվիրատվություններով։ Բացման արարողությանը ներկա էին մեր գրասենյակի և Գերմանիայի դեսպանատան աշխատակիցները: