Ինչպե՞ս աշխատանք գտնել Հայաստանում
31 Մայիսի 2022
Ինչպե՞ս աշխատանք գտնել Հայաստանում՝ ծրագրեր, հարթակներ, աշխատաշուկա: Armenians Forward Together ֆորումի ընթացքում մեր գրասենյակի աշխատաժողովն այս թեմայով կլինի:
Մասնակիցները կծանոթանան Հայաստանում աշխատանքի տեղավորման ծրագրերին, կազմակերպություններին և աշխատաշուկայի նրբություններին:
Մեր գրասենյակն արդեն երկրորդ տարին է մասնակցում ֆորումին, որի կազմակերպիչները սփյուռքահայեր են: Այն կանցկացվի օգոստոսի 4-6-ը Երևանում՝ «Իբիս» հյուրանոցում:
Մասնակցել ցանկացող սփյուռքահայերը և գործատուները կարող են գրանցվել մեր աշխատաժողովին մինչ հունիսի 15-ը՝ https://bit.ly/3N7GFtg
Մասնակիցների քանակը՝ 25:
