Գլխավոր հանձնակատարը հանդիպեց Արմեն Խերլոպյանին
31 Մայիսի 2022
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մայիսի 31-ին ընդունեց BAJ Accelerator-ի համահիմնադիր գործընկեր, հայրենադարձ Արմեն Խերլոպյանին:
BAJ Accelerator-ը ստեղծվել է երեք կազմակերպությունների միջև համագործակցության շնորհիվ (Baltic American Chamber of Commerce, Orion Worldwide Innovations LLC and Jacobs Technion-Cornell Institute at Cornell Tech):
Ողջունելով հյուրին՝ Գլխավոր հանձնակատարը ներկայացրեց գրասենյակի կողմից իրականացվող նախաձեռնությունները և ծրագրերը: «Մենք աշխատանքներ ենք տանում Հայաստանի և սփյուռքի առավելագույնս ներգրավման ուղղությամբ: Կարևոր նպատակներից է նաև հայրենադարձությունը, որի համար ստեղծվում է Հայրենադարձության և ինտեգրման կենտրոն: Ուրախ եմ, որ BAJ Accelerator -ը և Orion-ը հնարավորություն է ընձեռում նաև հայրենադարձներին Հայաստանում հաստատվելու համար»,- նշեց Զարեհ Սինանյանը:
Արմեն Խերլոպյանը ներկայացրեց կազմակերպության կողից իրականացվող նախագծերը և պատրաստակամություն հայտնեց աջակցելու գրասենյակի ծրագրերին: