Սփյուռքի երիտասարդ դեսպան Մարի Հունանյանի պատմությունը

12 Հունիսի 2022

«Մասնակցել ենք տարբեր աշխատաժամերի, սեմինարների և ձեռք ենք բերել շատ գիտելիքներ, որոնք օգնում են զարգացնել մեր համայնքային ակտիվությունը»,- ասում է Գերմանիայում (Քյոլն) «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակից Մարի Հունանյանը։

Գիտելիքներ ստանալուց բացի՝ ծրագրի մասնակիցները դառնում են հայկական տարբեր համայնքների երիտասարդ ակտիվիստների ցանցի մի մասնիկը: «Մենք ամուր հարաբերություններ ենք պահպանում, ունենք բազմաթիվ համատեղ միջոցառումներ։ Ես շատ գոհ եմ իմ նոր «ընտանիքից», որը ձեռք բերեցի այս ծրագրի շնորհիվ»,- իր հույզերով է կիսվում Մարին։

Դուք ևս կարող եք դառնալ սփյուռքի դեսպանների մեծ թիմի անդամը՝ դիմելով ծրագրի 2022 թվականի հոսքին մինչև հուլիսի 1-ը՝ http://diaspora.gov.am/.../19/Diaspora-Youth-Ambassador

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office