«Հայ դպրոց» հիմնադրամի ղեկավարության հետ հանդիպում

13 Հունիսի 2022

Լոս Անջելեսում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է «Հայ դպրոց» հիմնադրամի ղեկավարության հետ: Հիմնադրամը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի նպատակն է ստեղծել անվտանգ և բարեկարգ ուսումնական միջավայր՝ նոր կահույք տրամադրելով Հայաստանի և Արցախի դպրոցներին: 

 

Հանդիպման ընթացքում հիմնադրամի ղեկավարությունն ընդգծել է Հայաստանի կրթության զարգացմանն ուղղությամբ աշխատող այլ կազմակերպությունների, ինչպես նաև պետական ​​կառույցների հետ համակարգելու կարևորությունը, որպեսզի ջանքերը չկրկնվեն, և ուշադրությունից դուրս հայտնված դպրոցներ չմնան:

Գլխավոր հանձնակատարը շնորհակալություն է հայտնել «Հայ դպրոց»-ին շարունակական աջակցության և մասնավորապես Հայաստանի և Արցախի սահմանապահ բնակավայրերի դպրոցների ցուցաբերած օգնության համար: 

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office