Հանդիպում բժշկական ոլորտի ներկայացուցիչների և DISQO-ի հիմնադիրների հետ

15 Հունիսի 2022

Լոս Անջելեսում Գլխավոր հանձնակատարը հանդիպել է բժշկական ոլորտի մեր գործընկերների հետ, որոնք կարևոր դեր են խաղացել Հայաստանում COVID-19 դեմ պայքարում, 44-օրյա պատերազմի և հետպատերազմյան շրջանում։ Հանդիպմանը ներկա էին Հայկական բժշկական միջազգային կոմիտեի, Հայ-ամերիկյան բժշկական ասոցիացիայի, Հայ-ամերիկայի բուժքույրերի ասոցիացիայի և Հայ-ամերիկյան սպորտային բժշկության կոալիցիայի ղեկավարները: Քննարկեցին նրանց աշխատանքը Հայաստանում, մարտահրավերներն ու հաջողության պատմությունները, շարունակական գործընկերության կարևորությունը և մեր գրասենյակի և Առողջապահության նախարարության հետ համատեղ աշխատանքը:

 

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է նաև DISQO ընկերության, որը հաճախորդների փորձառության հարթակ է և հնարավորություն է տալիս փոքր, միջին և մեծ բիզնեսներին ճիշտ որոշումներ կայացնել իրենց հաճախորդների համար: Երեք սփյուռքահայերի կողմից 2015 թվականին հիմնադրված այս ընկերությունը ճանաչվել է գերարագ աճող տեխնոլոգիական ստարտափ, որը մասնաճյուղ ունի նաև Երևանում 500 աշխատակցով: 

Հանդիպման ընթացքում Զարեհ Սինանյանը ընկերության հիմնադիրներ Արմեն Աճեմյանի և Դրո Քուչարյանի հետ քննարկեց Հայաստանում DISQO-ի ընդլայնման հնարավորությունները:

Լոս Անջելեսում Գլխավոր հանձնակատարը հանդիպումներ է ունեցել նաև այլ բիզնես շրջանակների հետ: 

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office