Գլխավոր հանձնակատարն ավարտել է այցը Լոս Անջելես
15 Հունիսի 2022
Գլխավոր հանձնակատարն առանձին հանդիպում է ունեցել նաև Լոս Անջելեսի «Հայդուկ» կազմակերպության և համայնքային այլ ներկայացուցիչների հետ: Շուրջ երկու ժամ տևած հանդիպման ընթացքում Զարեհ Սինանյանը համառոտ ներկայացրել է գրասենյակի աշխատանքը, որից հետո պատասխանել է ներկաների հարցերին։
Գլխավոր հանձնակատարը հանդիպել է նաև Հայ կանանց միջազգային ասոցիացիայի լոսանջելեսյան մարմնի ղեկավարության հետ: Քննարկվել են ասոցիացիայի կողմից կանանց տրամադրվող աջակցության ուղղությունները և սփյուռքի երիտասարդ կին առաջնորդների գրասենյակի ծրագրերում ներառելու հնարավորությունները:
Հանդիպում է տեղի ունեցել նաև համայնքի մշակութային գործիչների հետ: