Տեղի է ունեցել Հայ իրավաբանների ասոցիացիայի համաժողովը
19 Հունիսի 2022
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Մոսկվայում մասնակցել է Հայ իրավաբանների ասոցիացիայի տարեկան հաշվետու համաժողովին։ Հայ իրավաբանների ասոցիացիան մասնագիտական կառույց է, որը ներառում է 57 մասնաճյուղ և 500 բարձրակարգ մասնագետներ ամբողջ Ռուսաստանում:
Համաժողովի ընթացքում Զարեհ Սինանյանը շնորհակալություն հայտնեց ասոցիացիայի անդամներին ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների իրավական պաշտպանության ամրապնդման ոլորտում կատարած որակյալ աշխատանքի համար։ «Մեր գրասենյակը հատկապես կարևորում է սփյուռքի մասնագիտական ցանցերի ամրապնդումը, որը կառավարության ծրագրում սփյուռքի հետ աշխատանքի ուղղություններից մեկն է։ Հայ իրավաբանների ասոցիացիան նման ցանցի իրական օրինակ է»,- ասաց Գլխավոր հանձնակատարը։ Հիշեցնենք, որ անցյալ տարվանից մեր գրասենյակի և ասոցիացիայի միջև գործընկերային հարաբերություններն ամրագրվել են հուշագրով։