Եռակողմ հուշագիր կստորագրվի Կիպրոսի և Հունաստանի հետ
20 Հունիսի 2022
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հունիսի 22-24-ն աշխատանքային այցով կլինի Հունաստանում: Գլխավոր հանձնակատարի այցը Կիպրոսի Հանրապետության նախագահական հանձնակատարի և Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հետ եռակողմ հանդիպմանը մասնակցելու, համագործակցության հարցեր քննարկելու, եռակողմ փոխըմբռնման հուշագիր կնքելու և հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու նպատակով է: