ՌԱԿ պատվիրակությունը հանդիպեց Գլխավոր հանձնակատարին
21 Հունիսի 2022
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունեց ՌԱԿ կենդրոնական վարչության անդամներին՝ ատենապետ Միքայել Խարապեանի գլխավորությամբ: Նրանք Հայաստան են ժամանել ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Ավստրալիայից և այլ երկրներից:
Ողջունելով հյուրերին՝ Գլխավոր հանձնակատարը նախևառաջ շնորհավորեց ՌԱԿ հիմնադրման 100 ամյակի առթիվ: «Մեծ է կուսակցության ներդրումը սփյուռքում և հայրենիքում հայապահպանության, հայկական շահերի պաշտպանության, համայնքների զորացման, Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդման ուղղություններով: Անուրանալի է նաև կուսակցության գաղափարախոսության իրական նվիրյալների առաքելությունը, այն է՝ լինել հայրենիքի կողքին ցանկացած պարագայում, նպաստել պետականության կայացմանը, պետությունը վեր դասել անձերից և հանգամանքներից»,-նշեց Զարեհ Սինանյանը:
Այնուհետ հյուրերը ծանոթացան գրասենյակի գործունեությանը, ծրագրերի, նախաձեռնություններին և պատրաստակամություն հայտենցին աջակցելու սփյուռքում այդ ծրագրերի տարածման գործում։ Երկար զրույց ծավալվեց նաև սփյուռքում առկա խնդիրների շուրջ: