Զարեհ Սինանյանն այցով Հունաստանում է

23 Հունիսի 2022

Հունաստան աշխատանքային այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Հայ-հունական առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար Ակիս Դագազեանի և գործարար Դանիել Ապիկեանի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել սփյուռքի պարտատոմսերի թողարկման կարևորությանը:

Գործարարները ներկայացրել են նաև այս տարի Սալոնիկում անցկացվող էքսպո-ցուցահանդեսը, որտեղ Հայաստանը ներկայացվելու է որպես պատվավոր երկիր: Նրանք հույս են հայտնել, որ Հայաստանն ակտիվ ներգրավված կլինի այդ միջոցառմանը՝ ունենալով բարձր ներկայացվածություն: «Միշտ պատրաստ ենք համագործակցել և հնարավորինս աջակցել Հայաստանի տնտեսական զարգացմանը, մասնակցել բիզնեսին առնչվող տարբեր հարթակների»,-նշել է Ակիս Դագազեան: Կողմերը խոսել են նաև Հայաստանի ներկայիս մարտահրավերների և դրանց լուծման մեջ սփյուռքի ներդման մասին:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office