Սկսվել է հայերենի դասընթացների 2-րդ փուլը
11 Հուլիսի 2022
80 հայրենադարձներ սկսել են հայերենի դասընթացները, որոնք անվճար հիմունքներով կազմակերպվում են մեր գրասենյակի «Հայրենադարձության և ինտեգրման կենտրոն» ծրագրի շրջանակներում: 4 խմբերով շաբաթական 3 օր պարբերականությամբ մայրենին բարելավում են 12 երկրներից եկած հայրենադարձներ՝ ԱՄՆ-ից մինչև Հորդանան, Լիբանանից մինչև Արգենտինա, Շվեդիա, Բելառուս, Ուկրաինա և այլն:
Դասընթացները կտևեն 3 ամիս, և ավարտին մասնակիցները կկարողանան առավել արագ ինտեգրվել հայաստանյան կյանքին, աշխատանք գտնել և հաղորդակցվել առօրյայում: Եթե չեք հասցրել գրանցվել այս հոսքին, հետևեք մեր էջին հաջորդ հավաքագրմանը մասնակցելու համար: