«ՀՐԱՆՏ ԴԻՆՔ. ԱՅՍՏԵՂ ԵՒ ՀԻՄԱ» / ՄԱՍ 2-րդ
10 Հուլիսի 2022
«Հրանտ Դինք. այստեղ և հիմա» ցուցահանդեսի այցելուն այսօր հայրենադարձ Կասիա Սամուէլեանն է: «Մենք այն մարդկանից էինք, որոնք հետամուտ էին իրենց ապրած դժոխքը դրախտի վերածելուն». հիշում է թուրքահայ գործչի խոսքերը: Կասիան Դինքի գաղափարների քաջածանոթ է, վաղուց է կարդացել նրա հոդվածները «Ակօս»-ի էջերում: Այսօր Դինքի հայկականության համար իր պայքարը շարունակում է Հայաստանում՝ աշխատելով և սովորելով:
Հիշեցնենք, որ ցուցահանդեսը Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) բաց է մինչ սեպտեմբերի 11-ը: Մուտքն ազատ է։