Մեր գրասենյակն ընդունել է 130-ից ավելի ուկրաինահայ ընտանիքների
12 Հուլիսի 2022
Այս տարի մեր գրասենյակն ընդունել է 130-ից ավելի ուկրաինահայ ընտանիքների աջակցության ամենատարբեր հարցերով: Արտյոմ և Երուշ Ղազարյաններն իրենց երեխաների՝ Դիանայի և Յուրիի հետ Հայաստան են տեղափոխվել Խարկովի մարզից: Մեր մասնագետները ընտանիքին տրամադրեցին անհրաժեշտ խորհրդատվություն, որի ժամանակ քննարկվեց ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու, ուկրաինահայերին տրամադրվող աջակցության դիմումը լրացնելու, Վաղարշապատ քաղաքում երեխաներին դպրոց արձանագրելու հարցերի շրջանակը:
Ուրախ ենք տեղեկացնել, որ վերջին հարցն արդեն լուծվել է, և երեխաները սեպտեմբերից հաճախելու են Վաղարշապատի թիվ 9 հիմնական դպրոց: