Ֆրանսախոս «իԳործ»-ականները հանդիպեցին Ֆրանսիայի դեսպանին
05 Օգոստոսի 2022
ՀՀ կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ»-ի ծրագրի ֆրանսախոս մասնակիցները հանդիպեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լուիոյի հետ:
Հանդիպման ընթացքում խոսվեց Ֆրանսիայի դեսպանատան և ծրագրի ֆրանսահայ, բելգիահայ և լիբանանահայ մասնակիցների հնարավոր համագործակցության մասին։ Կարևորվեց այն հանգամանքը, որ ֆրանսախոս սփյուռքն առավել հաճախ այցելի Հայաստան:
«իԳործ»-ականները նաև հարցեր ուղղեցին դեսպանին և նրա թիմին սփյուռքահայերի հնարավորությունների վերաբերյալ: