«Sunrise Stepanakert» փառատոնի փակման արարողություն
07 Օգոստոսի 2022
Արցախում ընթացած «Sunrise Stepanakert» մուլտիմեդիա արվեստի փառատոնն ունեցավ սպասվածից շատ հյուրեր և մասնակիցներ: Հատկապես ակտիվ էր Արցախի երիտասարդությունը, ինչը փառատոնի նպատակներից էր։
Երուսաղեմից հայրենադարձ Սեդրակ Բալյանը սերում է բրուտագործների և խեցեգործների ընտանիքից և փառատոնի ընթացքում արվեստ դասավանդեց: «Ես միշտ պատրաստ եմ օգնելու, հատկապես Արցախում՝ ներգրավվելով նման աշխատանքների մեջ», - նշեց Սեդրակ Բալյանը:
Փակման արարողության մասին լրացուցիչ տեղեկությունների համար դիտեք այս տեսանյութը: