Երևանում կայացավ «Առաջ միասին» ցանցային ֆորումը
08 Օգոստոսի 2022
Երևանում կայացավ «Առաջ միասին» ցանցային ֆորումը։ Մեր գրասենյակը հանդես եկավ «Ինչպես գտնել աշխատանք Հայաստանում. աշխատաշուկա, ծրագրեր, հարթակներ» սեմինարով:
Համաժողովի նախաձեռնող խումբը կազմված է ԱՄՆ-ում, Կանադայում և Հայաստանում բնակվող սփյուռքահայերից։ Նրանք երկրորդ տարին անընդմեջ անցկացնում են այս միջոցառումը՝ նպատակ ունենալով համախմբել կազմակերպություններին և անհատներին, քննարկել Հայաստանի և Արցախի զարգացման ոլորտները:
Մեր գրասենյակի սեմինարին մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչները, ինչպես նաև մի շարք հայրենադարձներ՝ Վիվա-ՄՏՍ-ի ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար, կանադահայ Լարա Չոլաքյանը, VIVA բժիշկների և կամավորների հիմնադրամի նախագահ, ռուսաստանահայ Տատյանա Հովհաննիսյանը և Armenian Global Community նախագծի հեղինակ, Tunmun.am-ի համահիմնադիր, բելառուսահայ Գեորգի Կևորկովը:
Շնորհակալություն ենք հայտնում կազմակերպիչներին և հյուրերին մեր սեմինարին ակտիվ մասնակցության համար։