Գլխավոր հանձնակատարն ընդունեց սփյուռքահայ մասնագետների
10 Օգոստոսի 2022
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն հանդիպեց սփյուռքահայ բժիշկ Յակոբ Այնթապլեանի և ֆիզիկոս Հակոբ Արգանյանի հետ:
«Անգնահատելի է ձեր դերը ինչպես 1988 թվականի աղետալի երկրաշարժի ժամանակ օգնություն տրամադրելու, այնպես էլ հետագայում Հայաստանում բժշկության ոլորտում կատարած զգալի ներդրումների և թողած ավանդի հարցում», - ընդգծեց Գլխավոր հանձնակատարը:
Այնուհետև Զարեհ Սինանյանը նշեց, որ բարձր է գնահատում հայ բժիշկ, սրտաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յակոբ Այնթապլեանի կողմից Հայաստանի կրթական համակարգում ներդրումներ անելու ցանկությունը: