Կողմնորոշիչ հանդիպում «Սփյուռքի երիտասարդ դեսպան» 2022-ի հետ
12 Օգոստոսի 2022
2022 թվականի «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներն արդեն ընտրված են: Նրանք քսանն են և ներկայացնում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Բուլղարիայի, Չեխիայի, Բելգիայի, Ուկրաինայի, Հնդկաստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Ղրղրստանի հայկական համայնքները:
Օգոստոսի 9-ին տեղի ունեցավ ծրագրի ղեկավար Գրետա Մնացականյանի և ծրագրի համակարգող Քարին Յակուբյանի հետ մասնակիցների առաջին առցանց կողմնորոշման հանդիպումը, որի շրջանակներում երիտասարդները հնարավորություն ունեցան ծանոթանալու, տեղեկանալու ծրագրի նախագծային բովանդակությանը և կազմակերպական մի շարք հարցերի:
Շնորհավորում ենք այս տարի երկրորդ անգամ իրականացվող «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներին և մաղթում հաջողություն իրենց բոլոր նախաձեռնություններում: