Զարեհ Սինանյանը հանդիպել է Կիրակոս Գույումճյանի հետ

18 Օգոստոսի 2022

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է գրող, համայնքային գործիչ և Քուվեյթում գտնվող Industrial Metal Center Co ընկերության գործադիր տնօրեն Կիրակոս Գույումճյանի հետ։

Հանդիպման ընթացքում հանձնակատարը ներկայացրել է գրասենյակի կողմից մշակված ծրագրերը և ընդգծել դրանց դրական ազդեցությունը Հայաստան-սփյուռք հարաբերություններում։

Այնուհետև, Զարեհ Սինանյանը պարոն Գույումճյանից հետաքրքրվեց Քուվեյթում սփյուռքահայերի համայնքային կյանքի և երկու երկրների հարաբերությունների մասին:

Քննարկման ընթացքում հյուրը ներկայացրել է իր նախաձեռնության մասին, որը կոչվում է «Գնեք Հայաստանից» և նպատակ ունի նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office