«իԳործ»-ի մասնակիցների վերջին էքսկուրսիան դեպի Սևան և Դիլիջան
26 Օգոստոսի 2022
«իԳործ» 2021-ը մոտենում է ավարտին: ՀՀ կառավարման համակարգի սփյուռքահայ աշխատակիցները միասին իրենց վերջին այցն ունեցան դեպի Սևան և Դիլիջան։
Նրանք այցելեցին Սևանավանք, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Սևանա լիճը, այնուհետ եղան Հաղարծինի վանքում և Թուֆենկյան Հին Դիլիջան համալիրում, որն ունի մասնագիտացված արհեստանոցներ և ստուդիաներ:
Վերջին ճամփորդության ընթացքում ծրագրի մասնակիցներն իրենց երախտագիտությունը հայտնեցին այս մեկամյա փորձի համար և կիսվեցին իրենց լավագույն հիշողություններով:
Անհամբեր սպասում ենք «իԳործ» 2022-ի նոր 50 մասնակիցներին: