Մեկնարկել է հայրենադարձների համար հայոց լեզվի անվճար դասընթացների այս տարվա վերջին փուլը

30 Սեպտեմբերի 2022

Մեկնարկել է հայրենադարձների համար հայոց լեզվի անվճար դասընթացների այս տարվա վերջին փուլը, որը իրականացվում է Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի շրջանակներում։

BigMind ընեկրության հետ համագործակցությամբ՝ ևս 80 հայրենադարձներ կսովորեն հայոց լեզուն՝ ավելի հեշտ ինտեգրվելով Հայաստանում:

Ի դեպ, մեր կողմից իրականացվող այս նախաձեռնությունն առաջինն է իր տեսակի մեջ, երբ հայրենադարձներին առաջարկվում է պետական ֆինանսավորմամբ հայերենի դասընթաց, որտեղ նրանք կսովորեն խոսել, կարդալ և գրել հայերեն, ընդլայնել իրենց բառապաշարը ընդամենը երեք ամսում:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office