Մեր գրասենյակը կազմակերպել է հանդիպում հայրենադարձության թեմայով

04 Հոկրեմբերի 2022

Հայրենադարձության հարցերի վերաբերյալ խորհրդակցություն

Հոկտեմբերի 3-ին շուրջ 100 հայրենադարձներ մեր գրասենյակում ստացան խորհրդատվություն ՀՀ քաղաքացիության և կացության կարգավիճակի ձեռքբերման և այլ հարցերի վերաբերյալ:

Մեր գրասենյակի հայրենադարձության գծով պատասխանատու Հովհաննես Ալեքսանյանը պատասխանեց ներկաների բոլոր հարցերին՝ մանրամասնորեն ներկայացնելով քաղաքացիության ձեռքբերման կարգը, Հայաստանի աշխատաշուկան, զինվորական ծառայությանը, կրթությանը, առողջապահությանը վերաբերող այլ կարգավորումներ:

Բացի այդ, Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի ղեկավար Հայկ Մարգարյանը և «իԳործ» 2021-ի մասնակից Գագիկ Հարությունյանը խոսեցին բիզնես հնարավորությունների և Հայաստանում դրանք զարգացնելու մասին։

Մեր թիմը շարունակում է խորհրդատվություններ անցկացնել հայրենադարձության թեմայով հետևյալ կապերի միջոցով.

https://t.me/repatriantarm

+37477998123

repatriation@gov.am

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office