Զարեհ Սինանյանը հանդիպեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին
07 Հոկրեմբերի 2022
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լյուոյին։
Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են Հայաստանում տիրող իրավիճակի և զարգացումների մասին: Բացի այդ, քննարկվել է առաջիկայում կայանալիք Համաշխարհային հայկական գագաթնաժողովը, որը մեծ նշանակություն ունի Հայաստանի և սփյուռքի համար:
Տիկին դեսպանը կարևորել է իր և «իԳործ» ծրագրի ֆրանսախոս մասնակիցների հանդիպումը և նրանց հետ համագործակցության հույս հայտնել: